Ախալքալաքի շրջանի Մեծ Խորենիա գյուղով կրկին անցնում են ավազով բեռնված բեռնատարները` վնասելով գյուղական ճանապարհն ու ցանքատարածությունները:

Այսօր՝ հուլիսի 21-ին, Խորենիա գյուղի բնակիչները կրկին դուրս էին եկել բողոքի: Նրանք դժգոհ են այն փաստից, որ բեռնված տրանսպորտային միջոցներն անցնում են իրենց գյուղով, որոնք քարհանքներից ավազ են տեղափոխում, ինչի արդյունքում գյուղում և դրա հարևանությամբ անընդհատ փոշի է, ինչպես նաև վնասվում է ճանապարհը:
Գյուղացիները պահանջում են, որպեսզի ավազով բեռնված բեռնատարներն օգտվեն շրջանցիկ ճանապարհով, որպեսզի չփչացնեն գյուղի ճանապարհը և գյուղացիները փոշու փոխարեն կարողանան մաքուր օդ շնչել:

1

Ըստ Գրիգոր Կարապետյանի, այս ճանապարհի երկայնքով, որը տանում է դեպի քարհանք, նա ունի մի քանի հեկտար կարտոֆիլ և հացահատիկ, և փոշու պատճառով գրեթե ամեն ինչ փչացել է:

Ըստ Մասիս Վարդանյանի` այս խնդիրը գոյություն ունի ավելի քան 15 տարի, բայց ոչ ոք դրան ուշադրություն չի դարձնում:

«Մենք բազմիցս դիմել ենք քաղաքապետարան, բայց խնդիրները շարունակում են մնալ անլուծելի», – ասում է Մասիս Վարդանյանը:

2

«Մենք արդեն սպառել ենք մեր համբերությունը գյուղով անցնող բեռնատարների խնդրի պատճառով: Ճանապարհն ու կամուրջն արդեն քանդվել են, հիմա հացահատիկի և կարտոֆիլի դաշտերի հերթն է», – ասում է գյուղի բնակիչը:

Տեղում մեր կարճ ժամանակով գտնվելու ընթացքում, մինչ օդը մաքրվում էր մի անցնող բեռնատարի կողմից բարձրացված փոշուց, որը փակում էր տեսանելիությունը, դրան հետևում էր ևս մյուսը և այդպես շարունակ:

Բնակիչները նշում են, որ եթե մոտ ապագայում այդ հարցը չլուծվի, նրանք պատրաստ են ծայրահեղ միջոցներ ձեռնարկել:

Բրատիսլավ Իգիթխանյան