Ֆինանսների նախարարության եկամուտների ծառայության փոխանցմամբ՝ մաքսային վերահսկողության շրջանակներում միջազգային բեռնափոխադրումներ իրականացնող բեռնափոխադրողների տեղաշարժի ժամանակ խստորեն վերահսկվում է չհաշվառված վառելիքի ներմուծումը։
Գործակալության տվյալներով՝ մաքսավորները Կարմիր կամուրջ մաքսային անցակետում վառելիքի տարաներում հայտնաբերել են չհայտարարագրված 1200 լիտր դիզելային վառելիք։
«Չգրանցված ապրանքների ներմուծումը հիմնականում բեռնատարների վարորդների կողմից իրականացվում է արհեստականորեն դասավորված վառելիքի տարաների միջոցով։ Վրաստանի մաքսային օրենսգրքի 168-րդ հոդվածի համաձայն՝ այս փաստը իրավախախտում է և նախատեսում է տուգանք՝ սանկցիայի տեսքով։
Վերջին ամսվա տվյալներով՝ «Կարմիր կամուրջ» մաքսակետում ավելի քան 55 070 լիտր չհայտարարագրված դիզվառելիքի ներկրման փորձը կասեցվել է», – հայտնում են եկամուտների ծառայությունից։