Վրաստանում կորոնավիրուսային հիվանդությունից ևս մեկ մարդ է մահացել: Տեղեկատվությունը քիչ առաջ թարմացվել է Վրաստանի կառավարության կողմից ստեղծված stopcov.ge կայքում:
Ընդհանուր առմամբ Վրաստանում կորոնավիրուսից մահացել է 11 մարդ:
Երկում այս պահի դրությամբ կորոնավիրուսով վարակման 638 դեպք է գրանցվել, որոնցից բուժվել է 317 մարդ:
Բացի այդ, արտասահմանից բուժման նպատակով Վրաստան է տեղափոխվել երեք քաղաքացի: Կարանտինի ռեժիմում գտնվում է 4769, իսկ հիվանդանոցներում դիտարկման տակ՝ 414: