Սեպտեմբերի 16-ին Վրաստանում հաստատվել է կորոնավիրուսի 2 176 նոր դեպք: Այս մասին տեղեկատվությունը քիչ առաջ թարմացվել է կառավարության կողմից ստեղծված stopcov.ge հատուկ կայքում:

Վերջին մեկ օրում երկրում ապաքինվել է 2 838 մարդ, մահացել է 43 պացիենտ:

Համավարակի տարածումից առ այսօր, Վրաստանում ընդհանուր առմամբ գրանցված է կորոնավիրուսով վարակման 589 727, այստեղից ապաքինվել է 554 618 մարդ: Մահացածների ընդհանուր թիվը կազմում է 8 390:

Վերջին 24 ժամվա ընթացքում Վրաստանում կատարվել է 35 400 փորձարկում, այդ թվում 18 551-ը՝ հակամարմինների արագ թեստով, իսկ 16 849-ը՝ «PCR» թեստով:

Դրականության օրական ցուցանիշը՝ 6.15% է, վերջին 14 օրվանը՝ 7,66%, վերջին 7 օրվանը՝ 7.21%:

Երկրում կորոնավիրուսի դեմ պատվաստվել է 1 589 024 մարդ, վերջին մեկ օրում պատվաստվել է 25 150 պացիենտ:

Կարանտինի ռեժիմում գտնվում է 75 մարդ, հիվանդանոցներում հսկողության տակ է 5 637 պացիենտ, կլինիկական հյուրանոցներում գտնվում է 1 350 անձ:

Վրաստանում կորոնավիրուսի առաջին դեպքը գրանցվել է 2020 թվականի փետրվարի 26-ին: