Ախալքալաքցի մարզիկները մեդալներ են նվաճել կարատե-դո WKF կարատեի միջազգային մրցաշարում դպրոցականների միջև:
Կարատե-դո WKF կարատեի միջազգային մրցաշարում դպրոցականների միջև, որին մասնակցում էին 7 երկրներ` Վրաստանը, Հայաստանը, Ադրբեջանը, Թուրքիան, Ռուսաստանը, Ուկրաինան և Իրանը, մրցեցին մոտ 400 մարզիկներ: Մրցույթը կազմակերպել էին` Վրաստանի Կարատեի ֆեդերացիան, Կրթության և գիտության նախարարությունը, Վրաստանի Սպորտի և երիտասարդության նախարարությունը և Թբիլիսիի քաղաքապետարանը:
Մասնակցության հայտերը տվել են միջնակարգ դպրոցների տնօրենները: Ախալքալաքից ներգրավված էին` №1 հանրային դպրոցից 3 աշակերտ, №2 հանրային դպրոցից՝ 2 աշակերտ և 4 աշակերտ Մաջադիա գյուղի հանրային դպրոցից:
Կումիտեի մրցաշարում Օքսաննա Ավետյանը (աղջիկներ 10-11 տարեկան) և Գևորգ Հակոբյան (16-17 տարեկան, 61 կգ) Ախալքալաքի №1 դպրոցից նվաճել են բրոնզե մեդալներ:
3-րդ տեղը Կատա մրցաշարում նվաճել է №2 հանրային դպրոցի աշակերտ Վլադիմիր Ջինիսյանը 14-15 տարեկանների տարիքային խմբում:
Մաջադիա գյուղի հանրային դպրոցի աշակերտ Դանիել Մարգարյանը նույնպես գրավել է 3-րդ տեղը Կումիտեի մրցաշարում 51 կգ քաշային կարգում 12-13 տարեկանների տարիքային խմբում:
Քրիստինե Մարաբյան