Վերջին 24 ժամվա ընթացքում Վրաստանում ոստիկանությունն արտակարգ դրության և պարետային ժամի 153 խախտում է արձանագրել: Երեկ ընդամենը 61 խախտում էր գրանցվել: Այս մասին հայտնում է Վրաստանի Ներքին գործերի նախարարությունը:

Ոստիկանությունը շարունակում է 24-ժամյա հսկողություն իրականացնել: Իրավապահները մայիսի 10-ի ժամը 21:00-ից մինչև մայիսի 11-ի 06:00-ը պարետային ժամի խախտման համար ամբողջ երկրի մասշտաբով 101 քաղաքացու է տուգանել:

Ոստիկանությունը ինքնամեկոսացման կարգը խախտելու համար երեք քաղաքացու են տուգանել:

7 հոգի տուգանվել է տեղաշարժման և մեքենայում գտնվելու կանոնները խախտելու համար:

Բացի այդ, ներքին գործերի նախարարության աշխատակիցները հանրային վայրում երեք մարդուց ավելի հավաքվելու և երկմետրանոց սոցիալական հեռավորությունը խախտելու համար տուգանել են ընդհանուր առմամբ 37 քաղաքացու:

ՆԳ նախարարությունը կրկին կոչ է անում քաղաքացիներին պահպանել արտակարգ դրության պայմաններում գործող սահմանափակումները, հակառակ դեպքում կկիրառվեն օրենքով սահմանված միջոցներ:

Արտակարգ դրության ռեժիմը խախտելու համար ֆիզիկական անձը կտուգանվի 3 000 լարիով, իսկ իրավաբանական անձը՝ 15 000 լարիով: Խախտումները կրկնելու դեպքում հանցանքը ենթադրում է մինչև 3 տարվա ազատազրկում: