Մշակույթի, սպորտի և երիտասարդության նախարար Թեա Ծուլուկիանին և բնապահպանության և գյուղատնտեսության նախարար Լևան Դավիթաշվիլին նշանակվել են փոխվարչապետեր: Այս մասին այսօր կառավարության նիստին հայտարարել է Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին:
«Այսօր մենք երկու փոխվարչապետեր ենք նշանակում: Տիկին Թեա Ծուլուկիանին կլինի փոխվարչապետը և պարոն Լևան Դավիթաշվիլին», – ասել է Իրակլի Ղարիբաշվիլին: