Վրաստանում 3 ամիս անց ուժի մեջ կմտնի նոր օրենք, որի համաձայն, ոչ սթափ վիճակում մեքենա վարելու համար անձը կպատժվի վարչական կալանքով:
Խստացվել է պատիժը ճանապարհային երթևեկության կանոնների խախտման համար, ավելացվել են նաև տուգանքները: Ոչ սթափ վիճակում մեքենա վարելու համար անձը՝ բացի տուգանք վճարելուց, վարչական կալանքի կենթարկվի 5-15 օր:
Վրաստանի վարչական իրավախախտումների օրենքում փոփոխություններ մտցնելու նախաձեռնողները խորհրդարանի անդամներ Լևան Իոսելիանին ու Ալեկո Էլիսաշվիլին են: Լևան Իոսելիանին ասում է, որ վերջին քսան տարվա տվյալներով, ավտովթարների հետևանքով Վրաստանում 460 մարդ է մահացել, վնասվել է մինչև 7 հազար մարդ, պատճառը՝ ոչ սթափ վիճակում գտնվող վարորդներն են: