«Վրաստանում քաղբանտարկյալներ գոյություն չունեն, վերջակետ»,- այս մասին հայտարարել է վարչապետ Գիորգի Գախարիան, արձագանքելով Եվրոխորհրդարանի անդամ Անդրյուս Կուբիլյուսի բաց նամակին:
Նրա խոսքերով, իշխանությունները համաձայնությունը իրագործում են մարտի 8-ից:
«Վրաստանում քաղբանտարկյալներ գոյություն չունեն, վերջակետ: Վրաստանում գոյություն չունի քաղաքական արդարադատություն, ևս մեկ վերջակետ: Ինչ վերաբերում է վերցված պարտավորություններին, ապա իշխանություններն իրագործում են, բոլոր այն պարտավորությունները, որոնք պարտավորվել են իրականացնել իրենց ռազմավարական գործընկերների առջև»,- հայտարարել է Գախարիան:
Հիշեցնենք, որ Եվրոխորհրդարանի անդամ Անդրյուս Կուբիլյուս բաց նամակով դիմել էր Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիին, վարչապետ Գիորգի Գախարիային, խորհրդարանի նախագահ Արչիլ Թալակվաձեին, կոչ անելով իշխանություններին իրականացնել մարտի 8-ին ընդդիմության հետ ձեռք բերված համաձայնությունը: Նրա խոսքերով, ցավոք, Գիգի Ուգուլավայի, Իրակլի Օքրուաշվիլիի և Գեորգի Ռուռուայի գործերն անհրաժեշտ կերպով չեն որոշվել: