Ես որոշում եմ կայացրել, որ այս տարվա դպրոցական ավարտական քննությունները կչեղարկվեն ինչպես 11-րդ, այնպես էլ 12-րդ դասարանների աշակերտների համար:

Այս մասին կառավարության նիստից առաջ, ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Վրաստանի վարչապետ Մամուկա Բախտաձեն: Ըստ նրա կառավարության գերակայությունը դպրոցում կրթություն ստանալն է:

«Մեզ հարկավոր է ուժեղ եւ անկախ դպրոց ունենալ, որը կենտրոնացած կլինի կրթություն տալու վրա, այլ ոչ թե մեր ապագա սերնդին քննությունների նախապատրաստելու վրա: Դպրոցում կրթություն ստանալը մեր գերակայությունն է: Հետեւաբար, մեր նպատակն է ամրացնել դպրոցը եւ նրա հիմքը: Միեւնույն ժամանակ, Կրթության նախարարությունը որոշում է կայացրել ՝ չեղյալ հայտարարել ատեստավորման քննությունների որոշումը, որը վերաբերում է 2019 թ.-ին 11 դասարանցիներին, իսկ 2020 թ.-ին՝ 11-րդ եւ 12-րդ դասարանցիներին: Դա սկզբունքորեն ճիշտ մոտեցում էր, բայց, բնականաբար մենք շարունակեցինք խորհրդակցությունները այս հարցի շուրջ, եւ ես որոշեցի, որ այս տարի դպրոցական ավարտական քննությունները կչեղարկվեն ինչպես 11-րդ, այնպես էլ 12-րդ դասարանի աշակերտների համար», – հայտարարել է Մամուկա Բախտաձեն: