Վրաստանն ԱՄՆ-ից նվեր կստանա 27 000 տոննա բարձրորակ ցորեն, – այս մասին տեսաուղերձում հայտարարել է Վրաստանում Ամերիկայի Միացյալ Նահանգների դեսպան Քելի Դեգնանը:
Դեգնանը պարզաբանել է, նվիրատվությունը իրականացվում է «Հանուն սննդի առաջընթացի համար» ծրագրի շրջանակներում, որի բյուջեն կազմում է 14,5 միլիոն դոլար:
Դեսպանը նաև նշել է, որ մինչև մայիսի վերջ ԱՄՆ գյուղատնտեսության նախարարությունը կստորագրի 18 փոքր դրամաշնորհային պայմանագիր, որոնց ընդհանուր գումարը կազմում է 400 000 ԱՄՆ դոլար, որի նպատակն է մսագործության, կաթնագործության, ինչպես նաև գյուղատնտեսության տարբեր ոլորտների ամրապնդմանը նպաստելը և սննդի անվտանգության ստանդարտների բարելավելը:
Բացի այդ, ըստ դեսպանի, Առողջապահության և հիվանդությունների վերահսկման կենտրոնի ոլորտի ղեկավարների, բժիշկների և վերջապես Վրաստանի կառավարության ջանքերով երկիրը վերադառնում է իր սովորական կյանքի հունին, չնայած որ այդ ճանապարհը դեռևս ավարտված չէ: