«Facebook» սոցիալական ցանցում գովազդի համար Վրաստանի ՆԳՆ-ի կողմից հատկացված միջոցների 60%-ն ուղղվել է մահացած օպերատոր Լեքսո Լաշքարավայի մասին տեսանյութերի տարածմանը։ Այս մասին հայտնում է «Ծախսերի դետեկտոր» հասարակական կազմակերպությունը։
ՀԿ-ի տվյալներով՝ ՆԳՆ-ն 18 ամսում 1049 ԱՄՆ դոլար է ծախսել «Facebook»-ում գովազդի վրա։ Դրանցից 600 դոլարն ուղղվել է Լաշքարավային նվիրված տեսահոլովակների տարածման ու առաջխաղացմանը։ Վեց անգամ պակաս՝ մոտ 100 դոլար, գերատեսչությունը ծախսել է ներքին գործերի նախարարի ներկայացրած 10-ամյա գործողությունների ծրագրի մասին տեղեկատվությունը սոցցանցերի միջոցով հանրությանը տեղեկացնելու համար։
«Ծախսերի դետեկտոր»-ը հայտնում է նաեւ, որ ՆԳՆ-ի բյուջեն տարեցտարի աճում է։ 2022 թվականին գերատեսչության ֆինանսավորումն ավելացել է գրեթե 100 միլիոն լարիով (մոտ 33 միլիոն ԱՄՆ դոլար) 2020 թվականի համեմատ։