Վրաստանը ներգրավվել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) ուսումնասիրությունում, որի շրջանակներում փորձարկվում է չորս կորոնավիրուսի դեղամիջոց: Այս մասին IPN-ին տված հարցազրույցում ասել է Թբիլիսիի ինֆեկցիոն հիվանդանոցի տնօրեն Թենգիզ Ցերցվաձեն:
Վերջինիս խոսքով, մասնագետների նպատակն է գտնել չորս ընտրված դեղերից հիվանդության բուժման համար առավելագույն արդյունավետը` «Remdesivir», «Plaquenil», «Lopinavir/Ritonavir»-ը՝ «Interferon Alfa»-ի հետ միասին, և «Lopinavir/Ritonavir»-ը «Interferon Beta»-ի հետ միասին: Այս դեղերի արդյունավետությունը փորձարկվելու է COVID-19-ով վարակված հիվանդների վրա: Նրանք կկարողանան մասնակցել նախագծին կամավոր հիմունքներով:
Ցերցվաձեն նշել է, որ Առողջապահության համաշխարհային կազմակերպությունն ինքն է Վրաստանին առաջարկել մասնակցել այս լայնամասշտաբ ուսումնասիրությանը: Վրացական կողմը համաձայնել է: Ըստ բժշկի, նախագծում ներգրավվելու է յոթ կլինիկա:
Ներկայումս կորոնավիրուսի բուժման մեջ ֆավորիտ է համարվում «Remdesivir»-ը, «չնայած մինչև վերջ ոչ ոք չգիտի դրա հատկությունները»: Ըստ Թբիլիսիի ինֆեկցիոն հիվանդանոցի տնօրենի՝ ուսումնասիրությունը ցույց կտա՝ արդյո՞ք դա այդպես է, թե ոչ:
Երկրորդ դեղորայքը՝ «Plaquenil»-ը, Վրաստանում հաջողությամբ օգտագործվում է փետրվարից ի վեր: Ինչ վերաբերում է «Lopinavir/Ritonavir»-ին, դրանք մեկ դեղահատում երկու դեղամիջոց են (ջեներիկ), մեկումօգտագործում է «Interferon Alfa»-ն, իսկ մյուսում՝ «Interferon Beta»-ն, որը նոր է համարվում, պարզաբանել է Ցերցվաձեն:
Նյութը՝ «sova.news»-ից