Հայաստանում նոյեմբերի 2-ին կատարվել է 13 184 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 2 045 նոր դեպք: Առողջապահության նախարարության հաղորդմամբ, մեկ օրում առողջացել է 1 276 հիվանդ, գրանցվել է մահվան 57 դեպք: Նրանցից 7-ը, ըստ առողջապահության նախարարության, ունեցել են կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով:
ԱՆ ներկայացրած տվյալներով, նոյեմբերի 3-ին ժամը 11:00-ի դրությամբ, Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 312 674 դեպք, որոնցից 273 608 առողջացած: Փաստացի բուժում է ստանում 31 263 պացիենտ:
Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսի հետևանքով 6 491 մահվան դեպք է արձանագրվել: Մահվան ևս 1 312 դեպք է գրանցվել, երբ պացիենտներն ունեցել են կորոնավիրուսային վարակ, սակայն, ըստ ԱՆ-ի, մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով:
Համավարակից ի վեր, ըստ պաշտոնական տվյալների, Հայաստանում մահացել է 7 803 կորոնավիրուսով հիվանդ։
Ընդհանուր կատարվել է 2 133 721 թեստավորում: