Մայիսի 8-ի դրությամբ Վրաստանում հաստատված է կորոնավիրուսային հիվանդության 623 դեպք: Այս մասին տեղեկանում ենք կառավարության ստեղծած StopCov.ge կայքից:
Այդ թվում առողջացել է 288 մարդ: Մահացել է 9 հոգի:
Կարանտինում է գտնվում 4723 մարդ, իսկ ստացիոնար վերահսկողության տակ՝ 446 անձ:
Բացի այդ, արտասահմանից բուժման նպատակով հայրենիք է վերադարձել Վրաստանի երեք քաղաքացի: