Հայաստանում մարտի 15-ի դրությամբ կորոնավիրուսով վարակի դեպքերը հասել են 178 702-ի՝ նախորդ օրվա համեմատ ավելանալով 317-ով: Այդ մասին տեղեկացնում է ՀՀ ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը։
Մարտի 14-ին 2460 թեստավորում է արվել, ընդհանուր առմամբ կատարվել է 776 843 թեստավորում։
Մահվան ևս 10 դեպք է գրանցվել, բոլորը-ը՝ կորոնավիրուսից։ Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսից մահվան 3265 դեպք կա, այլ պատճառով՝ 836։
Ապաքինվել է ևս 230 մարդ։ Առողջացածների ընդհանուր թիվը 166 410 է։ Փաստացի բուժվողների թիվն աճել է՝ հասնելով 8190–ի։