Այսօր Վրաստանում կորոնավարակի 11 նոր դեպք է հաստատվել: Տվյալները թարմացվել է կառավարության ստեղծած StopCov.ge կայքում:
Պաշտոնական տվյալների համաձայն, այսօր Վրաստանում կորոնավիրուսային հիվանդության լաբորատոր հաստատված դեպքերի քանակը կազմում է 604, որից 240 պացիենտ առողջացել է:
Արտասահմանից Վրաստանի երեք քաղաքացի է վերադարձել հայրենիքում բուժվելու համար: 9 պացիենտ մահացել է:
Կարանտինում է գտնվում 4887 մարդ, իսկ ստացիոնար վերահսկողության տակ՝ 500: