Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 4 565 նոր դեպք: Այս մասին տեղեկությունը հրապարակվել է stopcov.ge կայքէջում:

Վերջին 24 ժամում ապաքինվել է 2 285 պացիենտ, մահացել՝ 78 մարդ:

Կորոնավիրուսի բացահայտման դրականության ցուցանիշը վերջին 7 օրում կազմել է 9,77%, այսօրվա ցուցանիշը 8,15% Է, իսկ վերջին 14 օրվանը՝ 10,01%:

Նոյեմբերի 12-ի դրությամբ, Վրաստանում կորոնավիրուսի 4 445 նոր դեպք է արձանագրվել, մահացել է 77 պացիենտ: