Այսօր, մայիսի 4-ին Վրաստանի կառավարության նիստում վարչապետ Գիորգի Գախարիան հայտարարել է, որ վաղվանից երկրում թույլատրելի է ավտոսպասարկման կենտրոնների աշխատանքը:
«Սա չափազանց կարևոր է, ինչպես լոգիստիկ բիզնեսի, այնպես էլ ավտոմեքենաների տեղափոխման առումով: Սա նաև այն քայլն է, որը կարող ենք այսօր անել»,- հայտարարել է Գախարիան:
Երկրի վարչապետի խոսքով, երկրում ստեղծված իրավիճակից ելնելով, կառավարությունը որոշ սահմանափակումներ հնարավոր է մեղմացնի, սակայն շատ կարևոր է, որպեսզի քաղաքացիները պահպանեն բոլոր սահմանված նորմերը: