Վրաստանում նոր տիպի կորոնավիրուսից մահացածների թիվը հասավ 9-ի։ Այս մասին նշված է կառավարության հատուկ կայքում՝ stopcov.ge-ում:
Ըստ առկա տեղեկատվության, 58-ամյա հիվանդը գտնվել է ծանր վիճակում։
Հարկ է նշել, որ մահացած հիվանդը բուժվում էր Առաջին համալսարանական կլինիկայում:
Ըստ կայքի տվյալների այսօրվա դրությամբ Վրաստանում հաստատվել է կորոնավիրուսի 589 դեպք, այդ թվում` առողջացել է 221 հիվանդ:
Արտասահմանից բուժման նպատակով հայրենիք է վերադարձել Վրաստանի երեք քաղաքացի:
Կարանտինում է գտնվում 5 260 մարդ, ստացիոնար վերահսկողության տակ՝ 553: