Այսօր՝ հունվարի 24-ին, Ախալքալաքում և Նինոծմինդայում կորոնավարակի ոչ մի դեպք չի հաստատվել: Ընդհանուր առմամբ Սամցխե-Ջավախքում կորոնավարակի բացահայտված դեպքերի քանակը կազմում է 4 422: Ընդ որում 323-ը՝ Ախալքալաքում, իսկ 143-ը՝ Նինոծմինդայում։
Ինչպես JNEWS-ին հայտնեց Սամցխե-Ջավախքի նահանգապետարանի ներկայացուցիչ Գիորգի Միքելաձեն՝ ամբողջ տարածաշրջանում վերջին 24 ժամվա ընթացքում հաստատվել է կորոնավարակի 14 նոր դեպք։
Ադիգենի՝ 4,
Ասպինձա՝ 5,
Ախալցիխե՝ 5,
Ախալքալաք՝ 0,
Բորժոմի` 0 և
Նինոծմինդա՝ 0։
Այս պահի տվյալներով ամբողջ տարածաշրջանում ինքնամեկուսացման մեջ է գտնվում 263 անձ։
Ախալցիխեում՝ 108,
Բորժոմիում՝ 99,
Ադիգենում՝ 24,
Ասպինձայում՝ 37,
Ախալքալաքում՝ 4 և
Նինոծմինդայում՝ 0:
Կարանտինային գոտիներում այսօրվա դրությամբ ոչ մի մարդ չի գտնվում, COVID-հյուրանոցում՝ 1 մարդ, իսկ COVID կլինիկաներում` 71 հիվանդ։
Վերջին 24 ժամվա ընթացքում կորոնավարակից Սամցխե-Ջավախքում առողջացել է 14 մարդ: Մահվան դեպք չի գրանցվել։
Ընդհանուր ապաքինվածների թիվը կազմում է 4020, իսկ մահվան դեպքերը՝ 44։
Այս պահի դրությամբ սպասվում է 3 թեստի պատասխան։
Բացահայտված է վարակակիրների հետ շփման մինչև 219 անձ, ընթանում է փորձաքննություն։