Այսօր Վրաստանում արձանագրվել է կորոնավարակի 5 068 նոր դեպք: Տեղեկությունն այս մասին տարածում է Հիվանդությունների վերահսկման և հանրային առողջապահության ազգային կենտրոնը:

Այսպիսով, այս պահի դրությամբ Վրաստանում հաստատված է նոր կորոնավարակի 152 704 դեպք: Ապաքինվել է ևս 2 336 պացիենտ և նրանց ընդհանուր թիվը կազմում է 126 904:

Կորոնավարակից մահացել է ևս 38 մարդ: Մահերի ընդհանուր թիվը կազմում է 1 425:

Կարանտինային ռեժիմում է 1 974 մարդ, ստացիոնար հսկողության տակ է 6 561 պացիենտ, կովիդ-հյուրանոցում՝ 3 867-ը:

Արտասահմանից Վրաստան է տեղափոխվել 41 քաղաքացի:

երեկ Վրաստանում հաստատվել էր կորոնավարակի 4 260 նոր դեպք, ապաքինվել էր 2 947 մարդ: