Առաջին դեպքի հայտնաբերումից հետո Վրաստանում կորոնավիրուսից ավելի քան 17 հազար մարդ է մահացել: Այս մասին հայտնել է Հիվանդությունների վերահսկման կենտրոնը՝ ի պատասխան պատգամավոր Ռոման Գոցիրիձեի հարցման։
• Հայտնաբերված դեպքերի ընդհանուր թիվը՝ 1,842,947,
• մահվան ելքեր` 17 070:
Վրաստանի կառավարությունը դադարեցրել է COVID-19-ի վիճակագրության հրապարակումը 2022 թվականի հոկտեմբերի 1-ից, սակայն Առողջապահության նախարարությունը շարունակում էր թարմացնել StopCov.ge պորտալի թվերը:
Այս օրվանից՝ 2022 թվականի հոկտեմբերի 1-ից մինչև 2023 թվականի մայիսի 19-ը, հայտնաբերվել է 50 838 դեպք և 158 մահվան ելք:
Կորոնավիրուսով վարակված առաջին անձը երկրում հայտնաբերվել է 2020 թվականի փետրվարի 26-ին: Նա Վրաստանի քաղաքացի էր, որը եկել էր Իրանից:
Փետրվարին վարակաբան-բժիշկները կոչ էին արել Վրաստանի առողջապահության նախարարությանը վերսկսել կորոնավիրուսի տարածման վիճակագրությունը՝ կապված խիստ վարակիչ «Կրակեն» ենթատեսակի տարածման հետ:
«Կրակենը», ըստ բժիշկների, 40%-ով ավելի վարակիչ է, քան իր նախորդները, և թեև բարձր մահացություն չունի, այն, միևնույն է, շատ վտանգավոր է տարեցների և ռիսկային խմբերի համար։
Աղբյուրը՝ NewsGeorgia