Վրաստանի խորհրդարանի մոտ քաղաքացիական ակտիվիստների բողոքի ակցիան վերսկսվել է։ Այս պահին նրանք գտնվում են խորհրդարանի կողային մուտքերից մեկի մոտ՝ Չիչինաձե փողոցում։ Նրանք վանկարկում են՝ «Հեռացե՛ք», «Ռուսներ»։

Ըստ ցուցարարների՝ պետք է ձերբակալվի Վրաստանի նախկին գլխավոր դատախազ Օթար Փարցխալաձեն, ով հայտնվել է ԱՄՆ պատժամիջոցների տակ՝ Ռուսաստանի օգտին լրտեսության համար։

Միաժամանակ, հանրահավաքի մասնակիցները պարզել են պաստառներ՝ «Գոմելաուրի – Ռուսական երազանք – Ռուսաստանի լրտես», Վրաստանի քրեական օրենսգրքի 314-րդ հոդվածով լրտեսությունը պատժվում է ազատազրկմամբ՝ 8-ից 12 տարի ժամկետով։

Բացի այդ, ակտիվիստները ձայնային հաղորդագրություն են միացրել՝ «Ռուս գործակալներ, խնդրում ենք, ցրվեք, այլապես ձեր նկատմամբ կկիրառվեն միջազգային պատժամիջոցներ»:

Հանրահավաքի մասնակիցները բացատրում են, որ անհարմարություն կստեղծեն բոլոր այն մարդկանց համար, ովքեր ծառայում են Ռուսաստանին։

Խորհրդարանի բոլոր մուտքերը հսկում են իրավապահ մարմինները։