Այն աշխատակիցները, ովքեր անընդհատ վճարում էին եկամտահարկ և արտակարգ դրության հետևանքով կորցրել են աշխատատեղերը, կարող են պետությունից ամսական 200 լարի փոխհատուցում ստանալ՝ ապրիլի 6-ից սկսած, 6 ամսվա ընթացքում: Դրա համար այս մարդկանց պետք չէ որևէ բան ներկայացնել, այդ մասին տեղեկատվությունը պետք է տրամադրվի գործատուի կողմից:

«Վարձու աշխատողները, որոնց աշխատավարձ չի փոխանցվում, գտնվում են չվճարվող արձակուրդում կամ ազատվել են աշխատանքից, վեց ամսվա ընթացքում պետության կողմից կստանան օգնություն՝ ամսական 200 լարիի չափով», – հայտարարել է Առողջապահության փոխնախարար Թամիլա Բարկալաիան:

Ըստ նրա, յուրաքանչյուր այդպիսի քաղաքացու օգնության ընդհանուր գումարը 1200 լարի է:

«Այս ցուցակները կազմելու է Եկամուտների ծառայությունը, որոնք կփոխանցվեն մեր Զբաղվածության գործակալությանը: Պաշտոնապես վարձու աշխատողներին անհրաժեշտ չի լինի ներկայացնել լրացուցիչ փաստաթղթեր և անցնել լրացուցիչ գրանցումներ: Նրանց գործատուն, ինչպես նա սովորաբար անում էր ամեն ամիս, հաշվետվություն կուղարկի Եկամուտների ծառայությանը, տեղեկատվություն կտրամադրի աշխատանքից ազատված մարդկանց մասին, և գումարը ինքնաբերաբար կփոխանցվեն նրանց հաշիվներին», – հայտարարել է Թամիլա Բարկալաիան:

Վարձու աշխատողների փոխհատուցում ստանալու կարգը կլինի հետևյալ կերպ՝

Մայիսին, մինչև ամսի 15-ը, երբ գործատուն ամսական հայտարարագիրը (ապրիլ ամսվա համար) կներկայացնի Եկամուտների ծառայությանը, նա նաև կտրամադրի այն աշխատողների ցուցակը, որոնք 2020 թվականի առաջին եռամսյակում (հունվար, փետրվար, մարտ) գոնե մեկ ամիս ստացել են աշխատավարձ և առաջին եռամսյակից հետո այլևս չեն ստանում: Գործատուն պետք է Եկամուտների ծառայության կողմից հատուկ դրա համար պատրաստված ձևաթղթով մուտքագրի նախկին աշխատակցի կամ այն աշխատակցի, ով ապրիլին աշխատավարձ չի ստացել հետևյալ տվյալները.

– Աշխատակցի անուն, ազգանուն և անձնական համար
– Կոնտակտային տվյալներ
– Բանկային տվյալներ (հաշվեհամար)

Դրանից հետո, մինչև նույն ամսվա (մայիս) 20-ը, Եկամուտների ծառայությունը կկազմի աշխատանքը կորցրած անձանց համընդհանուր ցուցակ՝ ըստ գործատուների տեղեկությունների, և կուղարկի Զբաղվածության գործակալություն, որը պետք է փոխանցի փոխհատուցումը:

Տվյալ ընթացակարգի արդյունքում, որն իրականացվում է յուրաքանչյուր հաջորդող ամիս, 6 ամսվա ընթացքում նրանք, ովքեր կորցրել են աշխատանքը, կկարողանան փոխհատուցում ստանալ 1200 լարիի չափով: