Այսօր Վաչիանում հուղարկավորեցին սեփական տան մեջ դաժանաբար սպանված Քաչոտյանների ընտանիքի 4 անդամներին:

Քաչոտյանների հոգեհանգիստը տեղի ունեցավ Վաչիան գյուղի Սուրբ Սիոն եկեղեցում: Հուղարկավորությանը ներկա էին Վրաստանում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպանը, Ախալքալաքի տեղական իշխանության ներկայացուցիչները, Ջավախքի ընդհանուր առաջնորդական փոխանորդության հոգևոր դասը, պարզապես վշտակցող մարդիկ Ջավախքի տարբեր գյուղերից, Հայաստանից, Թբիլիսիից և Ռուսաստանից: Հազարավոր մարդիկ եկել էին վերջին հրաժեշտը տալու անմեղ զոհերին:

Հուլիսի 9-ի գիշերը լույս 10-ին Քաչոտյանների ընտանիքի 4 անդամներին՝ 37-ամյա Օֆելյային, 16 տարեկան Արմինեին, 18՝ Ասյային և 5-ամյա Սերգեյին սպանել էին սեփական տան մեջ:

Ընտանիքի հոր՝ Վաղինակ Քաչոտյանի ցանկությամբ Քաչոտյաններին հուղարկավորեցին Վաչիանի գերեզմանատանը: Վերջինս երեկ է եկել Ռուսաստանից:

Նշենք, որ Քաչոտյանների սպանության մեջ մեղադրվում է նույն գյուղի 24-ամյա բնակիչ Նոդար Ակոպովը: Նա ոստիկանությունում ինքնախոստովանական ցուցմունք է տվել:
vachanii