Սեպտեմբերի 19-ին ոչ կառավարական կազմակերպություն «Դեմոկրատ-Մեսխերի միության» (UDM) երիտասարդ անդամները այցելեցին jnews.ge խմբագրություն՝ տեղում ծանոթանալու լրագրողի աշխատանքին և ներկայացնելու իրենց հետաքրքրող հարցերը։
«Մենք ամեն շաբաթ կազմում ենք մեր աշխատանքային գրաֆիկը և որպես կանոն նայում ենք, թե տվյալ շաբաթվա ընթացքում ինչ միջազգային տոն կա։ Քանի-որ լրագրողների միջազգային օրը այս ամիս էր, մենք որոշեցինք այցելել լրագրողներին, ներկայացնել մեզ հետաքրքրող հարցերը և ծանոթանալ լրագրողական աշխատանքին։ Երբ մեր երիտասարդ անդամներին ասացի, շատ ոգևորվեցին։ Մեզ համար հետաքրքիր էր տեսնել, թե ինչպես են պատրաստվում այն նյութերը, որոնք միշտ կարդում ենք»,- ասաց «Դեմոկրատ-Մեսխերի միության» համակարգողի օգնական Լյոլյա Ռաիսյանը։
Երիտասարդ հյուրերին առավել շատ հետաքրքրում էր մասնագիտության առավելությունները, թերությունները և վտանգները։ Հարց և պատասխանը անցկացվեց ընկերական և մտերիմ միջավայրում և երիտասարդներից շատերը ցանկություն հայտնեցին լրագրողների հետ մասնակցել իրադարձության լուսաբանմանը կամ որևիցե նյութի պատրաստմանը։
Հանդիպման ավարտին հյուրերը փոքր ինչ ուշացումով, սակայն ի սրտե շնորհավորեցին jnews.ge աշխատակազմին լրագրողների օրվա կապակցությամբ, հույս հայտնելով արդյունավետ մասնակցություն ցուցաբերել լրագրողական աշխատանքին։
«Շնորհակալ ենք ձեր հաճելի այցելության ու շնորհավորանքի համար և ողջունում ենք ձեր այն ցանկությունը, որ պատրաստ եք լինել լրագրողի կողքին և ականատես դառնալ պատրաստվող նյութերի մշակմանը»,- ասաց jnews.ge լրատվական կենտրոնի մենեջեր Անի Մինասյանը։
Ջուլիետա Տոնականյան