Վրաստանում կորոնավիրուսային հիվանդության հաստատված դեպքերի քանակն ավելացել է վեցով: Այս մասին տեղեկատվությունը թարմացվել է կառավարության կողմից ստեղծված stopcov.ge կայքում:

Կարանտինում է գտնվում 5126 մարդ, իսկ ստացիոնար վերահսկողության տակ՝ 578:

Թարմացված տվյալներով, 431 վարակվածներից 114-ն արդեն առողջացել է, հինգը՝ մահացել:

Բացի այդ, արտերկրում գտնվող Վրաստանի երեք քաղաքացի է տեղափոխվել հայրենիք բուժման նպատակով: