Ապրիլի 23-ի դրությամբ ՌԴ-ում կորոնավիրուսով վարակի 4775 նոր դեպք է գրանցվել, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 62 773-ի, հայտնում է դաշնային շտաբը։ Երկրորդ օրն անընդմեջ հիվանդների աճը կրճատվում է։
Ապրիլի 22-ին 5236 նոր դեպք էր գրանցվել, իսկ ապրիլի 21-ին՝ 5642։
Նոր վարակակիրների մեծ մասը Մոսկվայում է գրանցվել՝ 1959։
Համաճարակի բռնկումից ի վեր Մոսկվայում վարակվել է 33,940 մարդ։
Երկրում ապրիլի 23-ի դրությամբ կորոնավիրուսից մահվան 42 դեպք է գրանցվել, համաճարակի բռնկումից ի վեր՝ 555։ Ապաքինվել է 4891 մարդ։