Ախալքալաքից 5 մարզիկ մասնակցել են КАТА տարբերակով Համաշխարհային կարատեի միջազգային մրցումներին՝ ըստ W.K.F- ի կանոնների, նրանք բոլորն էլ մրցանակային տեղեր են զբաղեցրել:
Այս մրցումներն անց են կացվել W.K.F.-ի (կարատեի համաշխարհային ֆեդերացիա) հովանու ներքո և կազմակերպվել է Վրաստանի կարատե-դո ազգային ֆեդերացիայի, Վրաստանի մարզական և օլիմպիական կոմիտեների կողմից: «Առցանց» տարբերակով այն տարածաշրջանում անցկացվում էր առաջին անգամ: Մարզիկները մրցաշարին գրանցվել էին ապրիլի 5-ից մինչև ապրիլի 20-ը:
Մրցույթին մասնակցում էին 15 երկրների ավելի քան 100 մարզիկներ: Ապրիլի 20-ից հետո դատավարական հանձնաժողովը գնահատել է արդյունքները: Ախալքալաքի բոլոր 5 մարզիկները մրցանակային հորիզոնականներ են գրավել:
Պատվավոր առաջին հորիզոնականը զբաղեցրել է Աքսաննա Ավետյանը (kata female kadet): Երկրորդ տեղը գրավել է Կիմա Նորսոյանը (kata female kadet): Երրորդ տեղը բաժին են ընկել Դավիթ Սեսաձեին (kata male +16 у), Արտյոմ Ավագյանին (kata male +16 y) և Ռաֆայել Դարբինյանին (kata male Veteran 46-55 y):