Հայաստանում սեպտեմբերի 21-ի դրությամբ կորոնավիրուսի դեպքերը հասել են 47 552-ի՝ նախորդ օրվա համեմատ ավելանալով 121-ով: Այդ մասին տեղեկացնում է ՀՀ ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը։
Ապաքինվել է ևս 29 մարդ։ Առողջացածների ընդհանուր թիվը 42 637 է, փաստացի բուժվողներինը՝ 3692։
Մահվան 6 դեպք է գրանցվել, բոլորը՝ կորոնավիրուսից։ Ընդհանուր առմամբ կորոնավիրուսից մահվան 936 դեպք կա, այլ պատճառով՝ 287:
Մեկ օրում թեստավորվել է 1633 մարդ։ Ընդհանուր առմամբ, 265 241 թեստ է արվել։