Օգնություն կստանան նաև սոցիալապես անապահով մարդիկ: Այդ նպատակով պետությունը հատկացրել է 83 միլիոն լարի: Այս մասին այսօր հայտարարել է Վրաստանի վարչապետ Գիորգի Գախարիան:
Ըստ վարչապետի՝ այն ընտանիքները, որոնք 65 հազարից 100 հազար միավոր են վաստակել բարեկեցության սանդղակում, վեց ամսվա ընթացքում կստանան մոտ 600 լարիի օգնություն:
Նույնպիսի օգնություն տրվում է երեք կամ ավելի երեխաներ ունեցող ընտանիքներին, եթե բարեկեցության սանդղակում նրանց միավորները մինչև 100 հազար է, ինչպես նաև արտահայտված սահմանափակ կարողություններ ունեցող անձանց:
Վրաստանի կառավարությունն արդեն ձեռնարկել է մի շարք միջոցառումներ՝ բիզնեսի վրա բացասական ազդեցությունը մեղմելու նպատակով:
Այս պահի դրությամբ, այն ընկերությունները, որոնց գործունեությունը կապված է հյուրանոցային և ռեստորանային ոլորտի, տուրիստական գործակալությունների, տրանսպորտային ընկերությունների, էքսկուրսավարության ընկերությունների և այլոց հետ, կառավարությունը նրանց համար կհետաձգի եկամտահարկերի և գույքահարկերի վճարումը չորս ամսով ՝ մինչև նոյեմբերի 1-ը: Դա կազդի Վրաստանում գործող 18 հազար ընկերությունների վրա, և դրանցում աշխատող 50 հազար մարդու վրա: