Մարտի 6-ին Վրաստանում հաստատվել է կորոնավիրուսի 1 700 նոր դեպք: Այս մասին տեղեկատվությունը քիչ առաջ թարմացվել է կառավարության կողմից ստեղծված stopcov.ge հատուկ կայքում:
Վերջին մեկ օրում երկրում ապաքինվել 7 002 մարդ, մահացել է 28 պացիենտ:
Համավարակի տարածումից առ այսօր, Վրաստանում ընդհանուր առմամբ գրանցված է կորոնավիրուսով վարակման 1 625 372, այստեղից ապաքինվել է 1 554 533 մարդ: Մահացածների ընդհանուր թիվը կազմում է 16 366:
Վերջին 24 ժամվա ընթացքում Վրաստանում կատարվել է 9 572 փորձարկում, այդ թվում 6 738-ը՝ հակամարմինների արագ թեստով, իսկ 2 834-ը՝ «PCR» թեստով:
Դրականության օրական ցուցանիշը՝ 17.76% է, վերջին 14 օրվանը՝ 20.84%, վերջին 7 օրվանը՝ 17.49%:
Երկրում կորոնավիրուսի դեմ պատվաստվել է 2 825 833 մարդ, վերջին մեկ օրում պատվաստվել է 550 պացիենտ:
Վրաստանում կորոնավիրուսի առաջին դեպքը գրանցվել է 2020 թվականի փետրվարի 26-ին: