Վրաստանի պատրիարքարանը կոչ է անում հավատացյալներին կեսգիշերին մոմեր վառել և այդպիսով տոնել Հիսուս Քրիստոսի հրաշափառ Հարության տոնը:
«Համայն Վրաց կաթողիկոս-պատրիարքի օրհնությամբ, բոլորը միասին՝ վառած մոմերով, ժամը 12-ին կդիմավորենք հարություն առած Փրկչին», – ասվում է հայտարարության մեջ:
Պատրիարքարանը կարճատև ուղերձը տարածել էր երկրի բոլոր եկեղեցիներում ծառայությունները սկսվելուց մի քանի ժամ առաջ` Զատկի տոնի առիթով, որը արևելյան քրիստոնյաների գլխավոր տոներից մեկը:
Հիշեցնենք, որ պատրիարքարանի և կառավարության պայմանավորվածության համաձայն, չնայած պարետային ժամին և արտակարգ դրության սահմանած այլ սահմանափակումներին, հավատացյալները միևնույն է կկարողանան մասնակցել պատարագին՝ ապրիլի 19-ի գիշերը, բայց դրա համար նրանք ստիպված կլինեն մինչ պարետային ժամի ավարտը՝ ինը ժամով չլքել եկեղեցին, միևնույն ժամանակ պահպանելով սոցիալական հեռավորությունը: