Ջավախքի Վրացական եկեղեցու հավատացյալները, ինչպես նաև ուղղափառ հյուրերը հանդիսավորությամբ նշեցին Հիսուս Քրիստոսի հարության տոնը, լուսացնելով ապրիլի 15-ից 16-ի գիշերը բաց երկնքի տակ աղոթքներով և խնջույքով:
Ջավախքի Ուղղափառ Եկեղեցու հավատացյալներն ու հոգևոր առաջնորդները սկսեցին տոնել քրիստոնեական ամենակարևոր տոնը ապրիլի 15-ի երեկոյան: Ժամը 22:00-ից մինչ կեսգիշեր աղոթքներ էին կարդում, իսկ հետո սկսեցին Զատկի պատարագը: Պատարագիչն էր Ջավախքի թեմի ավագ երեց Ալեքսանդր Կասրաշվիլին: Պատարագում կային նաև ժամերգություններ, բայց, քանի որ եկեղեցին չունի երգչախումբ, դրանք կատարում էր Թբիլիսիի երգչախումբը:
2009 թ.-ից Ախալքալաքի ուղղափառ հավատացյալները տոնում են Զատիկը նախկին շրջանային հիվանդանոցի բաց տարածքում, քանի որ տաճարը շատ փոքր է, և մարդիկ, ովքեր գալիս են այս տոնին չեն տեղավորվում այնտեղ: Զատիկը տոնելու եկան ոչ միայն վրացիները, այլև հայերը: Ինչպես նաև կային հյուրեր Գերմանիայից:
«3 տարի առաջ, քաղաքի ղեկավարությունը տվեց մեզ ժամանակավոր տարածք, որպեսզի մենք կառուցենք հատուկ պատ 1 մետր բարձրությամբ, այս պատին մենք կառուցում ենք վրան: Քաղաքի երիտասարդությունը ամեն ինչ պատրաստում է մեկ օր առաջ մինչ Զատիկը», – ասաց ավագ երեց Ալեքսանդր Կասրաշվիլին:
Զատիկի արարողությունից հետո եղավ ընդհանուր ճաշկերույթ: Հավատացյալները պահք են 48-49 օր: Ճաշկերույթը նշանակում է երկար տևող Մեծ Պահքի ավարտը:
Զատկից հետո, քրիստոնյաները 40 օր իրար բարևում են խոսքերով, «Քրիստոս հարյավ ի մեռելոց» և պատասխանում «Օրհնյալ է հարությունը Քրիստոսի»:
«Երբ Մարիամ Մագդաղենացին մտավ կայսերի մոտ և ասաց, որ Քրիստոսը Հարություն առավ, կայսերն ասաց, որ եթե ձվերը կարմրեն, որոնք կային Մագդաղենացու ձեռքում, ապա նա կհավատա դրան: Տեղի ունեցավ հրաշք, և հավկիթները դարձան կարմիր: Դրանից հետո հավկիթները ներկում են կարմիր գույնով», – պատմեց Հայր Ալեքսանդրը:
Զատկի տոնը, այս տարի էլ ավելի նշանակալի էր, քանի որ մի քանի հարյուր սրբերի մասունքների հետ միասին Զատիկը քաղաքային տաճարում, հավատացյալները դիմավորեցին եզակի հնարավորություն համարվող Սուրբ Մավրիկիոսի մասունքների ներկայությամբ: Նա III դարում մարտիկ էր, և նրա հետ ավելի քան 6000 նահատակներ են սպանվել, քանի որ չեն դավաճանել իրենց հավատին: Սուրբ Մավրիկիոսը համարվում էր Գերմանիայի Հանրապետության Քոբուրգ քաղաքի կառավարիչը: Գերմանիայից ժամանած հյուրերը Զատկի համար բերեցին կափարիչը, որտեղ պատկերված է Սբ. Մավրիկիոսի դեմքը: Ապրիլի 16-ին, ժամը 14:00-ին կլինի տոնի շարունակությունը, որը կպատմի Սբ. Մավրիկիոսի պատմությունը:
Կատյա Մոսոյան