Արդեն երկար տարիներ, բացառությամբ այս տարվա, ախալքալաքցիները շաբաթօրյակ են կազմակերպում և մաքրում քաղաքն ու հարակից Տավշանկան, Ախալքալաքի բերդի տարածքը, սակայն կա մի տեղ, որտեղ հասնում է մարդկային աղբը, բայց մարդկային ձեռքը չի հասնում, որպեսզի հավաքի այդ աղբը: Ճգնավոր սրբատեղի տանող ճանապարհը լցված է հին աղբով:

Կիրճի և հոսող Թափարվան գետի գեղեցիկ բնաշխարհը, որն ուխտավորներին տանում է դեպի Ճգնավոր սրբատեղի, ախալքալաքցիներն այդպես են անվանում իրենց սիրելի սրբավայրերից մեկը, փչացնում է միայն մի բան` «ամենահաս» աղբը:

Ախալքալաքցիները սովորություն ունեն սրբավայրերում, ծառերի ճյուղերի վրա կապել թաշկինակ կամ կտոր՝ պահելով երազանք: Հավատալիք կա, որ երբ այս թաշկինակը փտում և անհետանում է՝ երազանքն իրականանում է, սակայն վերջերս մարդիկ ափսոսում են իրենց թաշկինակները և ծառերի վրա կապում են ցելոֆանե տոպրակներ՝ հաշվի չառնելով այն փաստը, որ ցելոֆանը չի վերանում 100 տարվա ընթացքում: Այս տեսարանը տպավորություն է թողնում, որ սրբավայրերի մոտ աղբակույտեր են:

srbavayr

Աղբի մի մասը նետվել է մոտակա գյուղերից, ինչպես, օրինակ, ստորև ներկայացված լուսանկարում է երևում:

vanq

Մյուս մասը գետի ափ է դուրս գալիս:

vanq2

vanq3

Նախկինում գետն անցնելը ռիսկային էր, պետք է անցնեիր կամրջով, որը չէր կարելի կամուրջ անվանել: Նրանք, ովքեր վախենում էին անցնել հին, ժանգոտած կամրջով, իջնում էին սրբավայրի մոտ՝ կատարելով բավականին մեծ շրջապտույտ, բայց արդեն մի քանի տարի է՝ հին կամրջի տեղում հայտնվել է նոր, առավել հուսալի կամուրջ, սակայն հին ժանգոտած կամուրջը նետվել է գետը, և դեռ մնում է այնտեղ:

vanq1

Եվ ամենասարսափելին այն է, որ այստեղ պարբերաբար կարելի է տեսնել թափառող կենդանիների քայքայված դիակները, որոնք ոչ ոք չի հանում:

vanq5

Պետք է հարգալից վերաբերվել ոչ միայն սրբավայրին, այլև սրբավայրը շրջապատող բնությանը: