Վրաստանի գինու ազգային գործակալության տվյալներով, վերջին 10 ամիսների ընթացքում, չնայած վրացական գինու արտահանման համեմատած նախորդ տարվա հետ չափերի 43%-ով անկմանը, այս ցուցանիշը նշանակալիորեն աճել է որոշ երկրներում:
Գործակալության կողմից հատկապես ընդգծվում է արտահանման 87%-անոց աճ ռազմավարության տեսանկյունից կարևոր չինական շուկայում, ուր ներկա ժամանակահատվածում արտահանվել է 1,8 միլիոնից ավել շիշ գինի:
Վերջին 10 ամիսների ընթացքում Վրաստանից 42 երկիր է արտահանվել 28.101.431 շիշ (0,75 լիտր) գինի, որը ընդհանուր առմամբ կազմում է 77.2 մլն ԱՄՆ դոլար: Հաշվետու ժամանակահատվածում 17 երկիր է արտահանվել 5.450.321 շիշ (0.5 լիտր) բրենդ, որը ընդհանուր առմամբ հասնում է մինչև 14.2 մլն ԱՄՆ դոլար:
Վրացական գինի արտահանվող առաջին հնգյակում հայտնված երկրների ցանկում Չինաստանը զբաղեցնում է չորրորդ տեղը, Ռուսատանից, Ղազախստանից և Ուկրաինայից հետո:
Գլխավոր երկիրը, ուր արտահանվում է վրացական գինին, դա Ռուսաստանն է:
Գինու ազգային գործակալության տվյալներով 2015 թվականի վերջին 10 ամիսների ընթացքում Ռուսաստան արտահանվել է 14.660.981 շիշ գինի: Ըստ նույն գործակալության, լավագույն հինգ արտահանող երկրների ցուցակը հետևյալն է ` Ռուսաստան – 14.660.981, Ղազախստան – 4.004.586, Ուկրաինա – 2.569.249, Չինաստան – 1.807.955, իսկ Լեհաստան 1.260.870 շիշ:
Հայտնի քաղաքական և տնտեսական իրադարձությունների պատճառով տարածաշրջանում, կտրուկ անկում ապրեց արտահանման ցուցանիշը երկու խոշորագույն արտահանող երկրների` Ռուսաստանի (-54%) և Ուկրաինայի (-61%), որը արտացոլված է ընդհանուր արտահանման կատարման 10 ամիսների ցուցանիշներում, ինչը, նախորդ տարվա 2014 թվականի նույն ժամանակահատվածի հետ համեմատ վազել է 43%-ով:
Արտահանման աճ է արձանագրվել Եվրամիության որոշ երկրների շարքերում` Լեհաստան – 2% (1.260.870 շիշ), Լատվիա – 3%-ը (924.792), Էստոնիա – 35% (389.274), Գերմանիա – 14% (211.236), Նիդերլանդներ – 88% (47.232) և Ֆրանսիա – 104% (29.100 շիշ):
Պետք է նշել նաև արտահանման աճը ռազմավարական տեսակյունից կարևոր շուկաներում, ինչպիսիք են ԱՄՆ – 26% (209. 339), Ճապոնիա – 19% (126.686), Կանադա – 66% (147.636): Արտահանման ծավալներն ավելացել է նաև Ղրղզստանում – 168% (172.536), Իսրայելում – 212% (33.720), Կորեայում – 37% (24.054) և այլն:
Նյութը հիմնված է Business Վրաստան-ի տեղեկատվության վրա: