Վրաստանի արտաքին քաղաքականության գերատեսչության տեղեկատվության համաձայն, երեկ տարածված հաղորդագրությունն այն մասին, որ Վրաստանը Թուրքիային է փոխանցել սահմանային տարածք, իրականությանը չի համապատասխանում:
Ապրիլի 27-ին, թուրքական ԶԼՄ-ները տարածել են տեղեկատվություն, որ «40 տարի անց թուրքական կողմին հաջողվել է վերադարձնել 15 ակր (6 հա) հող»: Ստորագրվել է արձանագրություն, ըստ որի, Արդահան նահանգի հարևանությամբ գտնվող տարածքը (սահմանակցում է հարավ-արեւմտյան Վրաստանին, իսկ ավելի կոնկրետ` Վալեի քաղաքապետարանի տարածքների հետ), փոխանցվել է Թուրքիային:
Մենք փորձեցինք ճշտել հետևյալ տեղեկատվությունը Վրաստանի արտաքին գործերի նախարարությունից, քանի որ, ըստ թուրքական ԶԼՄ-ների, մասնավորապես այս նախարարության պատվիրակությունն է ստորագրել արձանագրություն թուրքական կողմի հետ: Քիչ անց, արտաքին գործերի նախարարությունը տարածեց հայտարարություն, որում հերքվում էր թուրքական ԶԼՄ-ների տեղեկությունները:
Վրաստանի արտաքին գերատեսչության հայտարարության մեջ մասնավորապես նշվում է, որ Վրաստանի և Թուրքիայի Հանրապետության միջև պետական սահմանի հստակեցումն և ճշգրտումը ավարտվել է XX դարի 70-ական թվականներին Խորհրդային Միության գոյության ժամանակահատվածում: 1992 թ-ին, կողմերը ճանաչել են նախկինում համաձայնեցված սահմանային գիծը: Այդ իսկ պատճառով, այսօր բացառվում են որևէ բանակցությունները սահմանի կամ նրա փոփոխման հետ կապված:
«Բնական պայմանների ազդեցության արդյունքում սահմանի վրա հոսող Ջակիսծղալի գետը փոխել է ուղղությունը: Ներկա պահիս երկու սահմանային գետերի հետ` Ջակիսծղալի և Կարզամեթիսծղալի, իրականացվում են աշխատանքներ, նպատակ ունենալով բերելու նախնական դիրքին, փոխելով հունը երկու տարածքներում: Նշված գետերի նախնական ուղղության վերականգնումը կատարվում է այդ գետերի ողողահուների 1973 թ. սահմանի կրկնական սահմանազատման նյութերով: Հարցը, ամենայն հավանականությամբ հայտնվել է թուրքական ԶԼՄ-ների ուշադրության կենտրոնում 2016 թ. ապրիլի 20-ին կայացած փորձագետների հերթական հանդիպումից հետո, որի շրջանակներում կողմերը ուսումնասիրեցին Ջակելիսծղալի գետի ուղղության վերկանգնման աշխատանքերը, թուրքական Արդահան գավառի Յուրթբեքլեր գյուղին կից, որտեղ մասնագետները հատուկ գործիքներով առանձնացրեցին առանցքը ալիքի վերականգնման համար, ըստ կոորդինատորների նշված սահմանազատման նյութերի: Նման աշխատանքներ մոտ ապագայում իրականացվելու են նաև Կարզամեթիսծղալի գետի վրա», – նշվում է Վրաստանի արտաքին գործերի նախարարության հայտարարությունում: