Կրթության նախարարության լրատվությամբ՝ Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության և Վրաստանի առաջին ալիքի համատեղ «Հեռուստադպրոց» նախագիծը, որը մեկնարկել էր մարտի 30-ին, հաջողությամբ շարունակվում է:
«Ապրիլի 13-ից եթեր կհեռարձակվեն էթնիկ փոքրամասնությունների ներկայացուցիչ աշակերտների համար մայրենի լեզվով նախատեսված «Հեռուստադպրոցի» դասերը: Ազգային փոքրամասնությունների լեզուներով՝ հայերեն և ադրբեջաներեն, կանցկացվեն մաթեմատիկա, բնագիտություն, կենսաբանություն, ինչպես նաև «Հայոց լեզու» և «Ադրբեջաներեն լեզու» առարկաների դասեր: Կարևոր է, որ դիմորդների համար կանցկացվեն նաև ընդհանուր ունակությունների դասընթացներ», – նշված է գերատեսչության տարածած հաղորդագրության մեջ:
«Հեռուստադպրոց» նախագիծը հեռարձակվում է «Առաջին ալիք — կրթություն» (նախկին Երկրորդ ալիք) ալիքով: Վրաստանում կրթությունը հեռավար ռեժիմի է անցել երկրում կորոնավիրուսի տարածումից հետո:
Կրթության նախարարությունն ընդգծում է, որ հեռուստադասերն արդեն իրականություն են ազգային փոքրամասնությունների համար, որն իրականացվել է Կրթության նախարարության, Վրաստանի Առաջին ալիքի և Թբիլիսի պետական համալսարանի հեռուստարվեստ քոլեջի համատեղ ջանքերով: