Այս պահի դրությամբ, Հարավային Կովկասի երկրների մեջ ամենաքիչ թվով կորոնավիրուսով վարակակիր Վրաստանն ունի՝ 266: Ապաքինվել է 67 պացիենտ, մահացել է 3-ը:
Վրաստանում կարանտինի մեջ է գտնվում 4872 մարդ, հիվանդանոցներում ստացիոնար հսկողության տակ՝ 453 մարդ: Վրաստանում կորոնավիրուսով հիվանդ երեք արտասահմանցի է բուժվում:
Հայաստանում վարակակիրների թիվը գերազանցել է հազարը և կազմում է 1013, մահացել է 13 մարդ, ապաքինվել՝ 197:
Ինչպես Հայաստանում, այնպես էլ Ադրբեջանում վարակակիրների թիվը հատել է հազարի սահմանը և կազմում է 1098, մահացել է 11 մարդ, առողջացել՝ 250: