Վարչապետ Սերժ Սարգսյանի և Նիկոլ Փաշինյանի րոպեներ տևած երկխոսությունից քիչ անց ՀՀ ոստիկանությունը ուժ եւ հատուկ միջոցներ կիրառել է ցուցարարների դեմ Արցախի փողոցում: Փաշինյանն ու բազմաթիվ համախոհներ բերման են ենթարկվել: Չնայած այս ամենին ցուցարարները շարունակում են իրենց անհնազանդության գործողությունները:
Սարգսյան-Փաշինյան րոպեներ տևած հանդիպումը
Ապրիլի 22-ին առավոտյան ժամը 10:00-ին «Արմենիա Մարիոթ» հյուրանոցում ԶԼՄ-ների ներկայությամբ տեղի է ունեցել ՀՀ նորընտիր վարչապետ Սերժ Սարգսյանի և ԱԺ ԵԼՔ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանի հանդիպումը՝ լրագրողների ներկայությամբ:
Սարգսյան. «Նախ ուրախ եմ, որ աձագանքեցիք, իմ բազմաթիվ կոչերին երկխոսելու: Թեև, անկեղծ ասած լավ չեմ պատկերացնում թե տասնյակ լրագրողների նրեկայությամբ որքան կարող ենք բանակցել, այնուամենայնիվ»:
Փաշինյան. «Ես կարծում եմ թյուրըմբռնում կա, խոսքը ոչ թե Ձեր առաջարկած երկխոսության, այ մեր առաջարկած հստակ օրակարգի մասին էր: Ես եկել եմ այստեղ քննարկելու Ձեր հրաժարականի պայմանները և իշխանությունը անցնցում փոխնացելու պայմանները» :
Սարգսյան. «Դա բանկցություն չէ, դա երկխոսույթնուն չէ, սա վերջնագիր և շանտաժ է օրինական իշխանություններին: Դուք չեք չեք գիտակցում պատասխանատվության աստիճանը և դասեր չեք քաղել Մարտի մեկից: Եթե այդ տոնով պետք է խոսեք, ապա ինձ մնում է Ձեզ մեկ անգամ ևս խորհուրդ տալ, որ գաք օրինական դաշտ և ընդհանրապետ տրամաբանական գործողությունների սահման, հակառակ պարագայում ամբողջ պատասխանատվություն Ձեղ վրա է, ընտրեք»:
Փաշինյան. «Ես ուզում եմ շատ հստակ լինել՝ մեզ հետ որևէ մեկը չի համարձակվել սպառնալիքների տոնով խոսել: Ես Ձեզ ասում եմ, որ հանրապետությունում իրվաճիակն այնպիսին չէ, ինչպիսիս Դուք գիտեք 15-20 օր առաջ: Իրավիճակը փոխվել է, Դուք չունեք այն իրավիճակը , որի մասին Ձեզ զեկուցում են: ՀՀ-ում իշխանությունն անցել է ժողովրդի ձեռքը»:
Սարգսյան. «Ժողովրդի անունից 7-8 տոկոս հավաքած խմբակցությունը չի կարող խոսել, եթե չեք ուզում կատարել պետության օրինական պահանջը՝ ցտեսություն»:
Ձախողված բանակցությունների ավարտին Փաշինյանը կոչ է արել ՀՀ քաղաքացիներին կրկնակի թափով շարունակել զանգվածային անհնազանդության գործողությունները և ապրիլի 22-ին՝ ժամը 19:00-ին գալ Հանրապետության հրապարակ:
«Մենք պետք է շարունակենք ճնշումներն այնքան ժամանակ, քանի դեռ Սարգսյանի համարժեքության զգացումը չի վերականգնվել», – ասել է Փաշինյանը:
Նշենք, որ երկխոսության առաջարկով երեկ հանդես էր եկել ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանն և այցելել էր Հանրապետության հրապարակ, որտեղ և հանդիպել էր Փաշինյանի հետ: ՀՀ նախագահի հետ զրույցի ավարտին Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ ինքը պատրաստ է իշխանության հետ բանակցել, բայց շեշտել էր, որ օրակարգում միայն մեկ հարց պետք է լինի՝ Սերժ Սարգսյանի հրաժարականն ու իշխանության անցնցում փոխանցման պայմանները:
Ցուրարաները Հանրապետության հրապարակից երթով հասել են Էրեբունի, որտեղ ոստիկանական պատը փակել է ճանապարհը և թույլ չի տվել երթի մասնակիցներին շարժվել առաջ։ Ոստիկանականությունը հատուկ միջոցներ է կիրառել: Ցուցարարներին ցրելու նպատակով կիրառել է ձայնային նռնակներ և ուժ է գործադրել:
Բերման են ենթարկվել ՀՀ Ազգային ժողովի պատգամավորներ Նիկոլ Փաշինյանը, Սասուն Միքայելյանը, Արարատ Միրզոյանը, ինչպես նաև բազմաթիվ այլ ցուցարարներ: Նշենք, որ Ազգային Ժողովի պատգամավորը չի կարող զրկվել անձեռնմխելիությունից առանց խորհրդարանի որոշման:
Ոստիկանությունը հայտնում է, որ հակառակ հավաքը դադարեցնելու վերաբերյալ ոստիկանության բազմաթիվ կոչերին, Ն. Փաշինյանը շարունակել է ապօրինի երթը Արցախի փողոցում՝ կոչ անելով զանգվածային անհնազանդությունների:
Էրեբունի համայնքում՝ Էրեբունի-Արցախ փողոցների խաչմերուկում հավաքի վայրից հարկադրաբար հեռացվել ենԱԺ պատգամավորներ Նիկոլ Փաշինյանը, Սասուն Միքայելյանը և Արարատ Միրզոյանը:
Երևանում շարունակվում են բողոքի ցույցերն ընդդեմ Սերժ Սարգսյանի վարչապետության: Այսօր բողոքի ակցիաների 10-րդ օրն է: