Կառավարության կողմից տրված խորհրդատվությունները պետք է պարտադիր դառնան և անպայման պետք է կյանքի կոչվեն: Այս ուղղությամբ, ինչպես նաև պատժամիջոցների և տուգանքների, մենք վաղը կունենանք կոնկրետ որոշումներ, – այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Վրաստանի վարչապետ Գեորգի Գահարիան:
Վարչապետը պատասխանելով մի շարք քաղաքացիների կողմից ինքնամեկուսացման կանոնների խախտման մասին հարցին, նշել է, որ «այս մասով տեսնում է ավելի խիստ միջոցառումների անհրաժեշտություն»:
«Ես սկսեցի նրանից, որ առաջարկությունները, որոնք անում է կառավարությունը, պետք է պարտադիր լինեն, և դրանք պետք է իրականացվեն: Այս ուղղությամբ, ինչպես նաև պատժամիջոցների և տուգանքների, մենք վաղը կունենանք կոնկրետ որոշումներ», – հայտարարել է Գախարիան: