Ախալքալաքի և Նինոծմինդայի մունիցիպալիտետներում «Energo Pro Georgia»-ի 24 896 բաժանորդներից 13 052-ը կօգտվի կոմունալ վճարումների եռամսյա պետական աջակցությունից:
«Energo Pro Georgia» ընկերության մամուլի կենտրոնի հաղորդմամբ, ընկերության հարավային մասնաճյուղի (Ախալքալաք, Նինոծմինդա, Ասպինձա Ախալցիխե, Բորժոմի, Խաշուրի, Գորի) ընկերության 166 901 բաժանորդներից արտոնություններից օգտվել է 103 343 բաժանորդ:
Էլեկտրաէներգիայի համար սահմանված արտոնություններն ամբողջ Վրաստանում կվերաբերվի 1 միլիոն 200 հազար ընտանիքի:
Վրաստանի կառավարության որոշմամբ՝ այն ընտանիքներին, որտեղ էլեկտրաէներգիայի սպառումը չի գերազանցում ամսական 200 կՎտ-ն, իսկ բնական գազը՝ ավելի քան 200 խ/մ-ն, պետությունը կվճարի ինչպես էլեկտրաէներգիայի և գազի, այնպես էլ աղբահանման և ջրամատակարարման համար՝ մարտ, ապրիլ և մայիս ամիսների ընթացքում:
Մեր հարցին, թե ինչպե՞ս կտեղեկացվեն բաժանորդներն այն մասին՝ վճարել, թե ոչ, արդյո՞ք նրանք կստանան նամակներ՝ հստակ պատասխան դեռ չկա: Մամուլի կենտրոնից մեզ հայտնեցին, որ բաժանորդը կարող է նայել իր ծախսերը, և եթե այդ ծախսը չի գերազանցում 200 կՎտ, ապա նա կարող է չվճարել:
Նման նյութեր:
Վրաստանում համաճարակային իրավիճակի բոլոր ցուցանիշները վատթարանում են, և հնարավոր է, որ կառավարությունը կրկին որոշ սահմանափակումներ մտցնի: Այս մասին «Ռուսթավի-2» հեռուստաընկերության եթերում հայտնել է Հիվանդությունների վերահսկման…
20.04.2021 | Հասարակություն
«Կողպված երազանքներ» վավերագրական կարճամետրաժ ֆիլմը վաղաժամ ամուսնությունների մասին է, որը այս թեմայի շուրջ տարաձայնություններ է առաջացրել հասարակության շրջանում, այդ թվում՝ Ջավախքի սահմաններից դուրս: Թեև, ֆիլմի…
19.04.2021 | Հասարակություն
Երեկ՝ ապրիլի 13-ին, Մառնեուլի ադրբեջանական գյուղերից մեկում միայնակ ապրող Խաչիկ պապիկը մահացել է, չնայած «Ջավախքը հայի կողքին» հիմնադրամի ջանքերով նա արդեն մշտական խնամող ուներ և…
14.04.2021 | Հասարակություն
Հայ Կրթական Հիմնարկությունը հայտարարում է կրթաթոշակի մրցույթ՝ Ջավախքի ուսանողների համար, որոնք ուսանում են Վրաստանի բարձրագույն հաստատություններում:
12.04.2021 | Հասարակություն
Արման Երեմյանն Ախալքալաքում դպրոցն ավարտելու հետո որոշել է Թբիլիսիի Իվանե Ջավախիշվիլիի անվան պետական համալսարանում բժշկագիտություն ուսումնասիրել: Նա 5-րդ կուրսի ուսանող է, սակայն արդեն մասնակցում է…
05.04.2021 | Հասարակություն
Արմատներով Ջավախքի Խանդո գյուղից Էդուարդ Սպերցյանի նորամուտը Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականում փառահեղ էր: Հայաստան-Ռումինիա խաղի երկրորդ խաղակեսին դաշտ դուրս եկած Սպերցյանը խոցում է ռումինացիների դարպասը՝…
02.04.2021 | Հասարակություն
Ջավախքի բնակչությունը դեռ իր երկրի հասարակական-քաղաքական կյանքին ինտեգրվելու խնդիր ունի: Տեղում երիտասարդները հեռանկար չեն գտնում՝ աշխատատեղերի բացակայության, լեզվի չիմացության պատճառով… Հիմնականում երիտասարդները հաջողության են հասնում…
31.03.2021 | Հասարակություն
Երևանի Դինամո մարզադահլիճում այսօր կայացավ Նաիր Մելիքյանի և իրանցի մարզիկ Աբդոլլա Անսարիի մենամարտը, որտեղ Նաիրը փայլուն հաղթանակ գրանցեց։
27.03.2021 | Հասարակություն