«Վրաստանում նախատեսվում է 60 տարեկանից բարձր քաղաքացիներին պատվաստել պնևմոկոկի պատվաստանյութերով », – ասել է առողջապահության նախարար Էկատերինե Տիկարաձեն:
Նրա խոսքերով, կատարվել է հետազոտություն և մասնագետները եկել են այն եզրակացության, որ Վրաստանում թոքաբորբը հաճախ է դառնում տարեց մարդկանց մահվան պատճառ:
Տիկարաձեն ասում է, որ եվրոպական գործընկերների հետ խորհրդատվության, ինչպես նաև առաջատար երկրների փորձի արդյունքի հիման վրա ընդունվել են որոշ հանձնարարականներ, որոնք հաշվի կառնվեն։
Բացի այդ, ըստ Տիկարաձեի, թոքաբորբի պատվաստումը պետք է ներառվի պարտադիր պատվաստումների խմբում:
«Այս փուլում մենք ունենք որոշակի քանակ և նաև մարդկանց ցուցակ, որոնց մենք կպատվաստենք: Կա նաև միտում, որ Վրաստանում այն ներառվի պարտադիր պատվաստումների խմբում և ամեն տարի քաղաքացիներին պատվաստվի », – ասել է առողջապահության նախարարը «Ռուսթավի 2»-ի եթերում: