Հերթական անգամ «Ջավախք» ազգագրական համույթը հրավիրված է միջազգային փառատոնի Եվրոպայում: Ուղևորությունը անհրաժեշտ է համույթի մասնագիտական աճի և ջավախքյան մշակույթի հանրաճանաչելիության համար, սակայն ուղևորության համար չկան ֆինանսներ, իսկ ոչ բոլոր պարողների ծնողները կարող են վճարել ուղևորության ծախսերը:
«Ջավախք» համույթի բազմաքանակ կոլեկտիվը շրջագայությունների և բազմաթիվ փառատոնների է մասնակցում Վրատանի շրջանակներում, սակայն մեկնել արտասահման համերգների համույթի համար շատ ավելի դժվար է, չնայած բազմաթիվ հրավերներին Իսպանիայից, Գերմանիայից, Չեխական հանրապետությունից և այլ երկրներից:
Այս անգամ համույթը հրավեր է ստացել մասնակցելու միջազգային փառատոնի`Պրահայում, որը կանցկացվի 2016 թվականի հունվարի 5-ից 10-ը: Համույթի ղեկավարի գլխավոր խնդիրը ներկա պահիս ուղևորության համար միջոցներ գտնելն է: Ոչ բոլոր պարողների ծնողները կարող են վճարել ուղևորության համար:
«Մեզ միշտ հրավիրել են, սակայն ցավոք մենք չենք կարողացել գտնել հովանավորների, իսկ մեր երեխաները` պարողները չեն կարող փակել այդ ծախսերը: Անցյալ տարի մենք մեկնել ենք Ռուսաստան մեր ֆինանսներով: Այդ ժամանակ բոլոր ծախսերը ես վերցրեցի ինձ վրա մտածելով, որ համերգ տալուց հետո բոլոր այդ ծախսերը կփակենք, ճիշտն ասաց կարողացանք փակել այդ ծախսերը, քանի որ եղավ 4 համերգ: Այս անգամ մեզ Թբիլիսիից առաջարկել են այսպիսի տերբերակ, որ լինեն որոշ զեղչեր, որպեսզի երեխաները կարողանան իրենց թույլ տալ այդպիսի գումարներ: Ամեն մի մասնակցից պետք է մոտավորապես 350-400 դոլլար գումար, որպեսզի կարողանա մեկնել Չեխիա, Պրահա, ամեն ինչ մտնում է այդ գումարի մեջ` և ճանապարհածախսը, 4 օր ուղևորություն, 5 օր Չեխիայում: Եթե կարողանանք գտնել լրացուցիչ ֆինանսներ կկարողանանք կազմակերպել համերգ Դրեզդենում` Գերմանիայում: Տեսնենք, հնարավոր է, որ մենք չկարողանանք գտնել ուղևորության համար անձին անհրաժեշտ 350 դոլլար-ական գումարը», – պատմում է «Ջավախք» համույթի ղեկավար Ալիկ Քսպոյանը:
Արդեն նոյեմբերի վերջին համույթը պետք է գտնի ֆինանսները և պատրաստի փաստաթղթերը ուղևորության համար, որը ենթադրվում է հունվարի 3 –ից 12-ին:
Քրիստինե Մարաբյան