Այսօր, հունիսի 9-ին Ջավախքում ժամը 14:00-ի սահմաներում բավականին ցայտուն արտահայտված պտտահողմ (տորնադո) են նկատել: NOR ռադիոյի տեսախցիկը հասցրել է ֆիքսել հզոր տորնադոն:
Նինոծմինդայի բնակիչներից մեկը նույնիսկ տեսանկարահանել է անսովոր տորնադոն:
Ավերածությունների մասին տեղեկություններ դեռ չկա:
Տորնադոն մթնոլորտային մրրիկ է։ Առաջանում է ամպրոպային ամպերում և սև թևքի կամ կնճիթի ձևով տարածվում ներքև՝ հաճախ մինչև երկրի մակերևույթը։ Բարձրությունը կարող է հասնել 800-1500:
Տարնադոյում օդը սովորաբար շարժվում է ժամացույցի սլաքի հակառակ ուղղությամբ, միաժամանակ պարուրաձև բարձրանում վերև՝ ձգելով փոշի և ջուր: Օդի պտտման արագությունը վայրկյանում մի քանի տասնյակ մետր է։ Տրամագիծը չափվում է տասնյակ (ցամաքի) և հարյուրավոր (ծովերի վրա) մետրերով։ Գոյատևման ընթացքում տորնադոն անցնում է 40-60 կմ։ Ուղեկցվում է ամպրոպով, անձրևով և կարկուտով։ Կարող է մեծ ավերածություններ պատճառել։ Տորնադոն ցամաքի վրա երբեմն կոչվում է տրոմբ։