Վրաստանում հայտարարվում է համընդհանուր կարանտին: Այս մասին կառավարությունում հրավիրած արտակարգ մամլո ասուլիսում հայտարարեց երկրի վարչապետ Գիորգի Գախարիան՝ նշելով, որ կարանտինի մասին որոշումն ուժի մեջ կմտնի վաղն առավոտյան ժամը 08:00-ին:
Երեկոյան ժամը 21:00-ից մինչև առավոտյան 06:00-ն արգելվում է տանից դուրս գալ:
Սահմանափակվում է 3-ից ավելի մարդկանց հավաքները՝ բացառությամբ մթերային խանութների և դեղատների՝ սոցիալական հեռավորության պահպանման պայմանով:
70-ից բարձր տարիքի քաղաքացիներին արգելվում է տնից դուրս գալ՝ բացառությամբ մոտակա մթերային խանութ, դեղատուն կամ հիվանդանոց գնալը:
Հիշեցնենք, Վրաստանում մարտի 21-ին հայտարարվել արտակարգ դրություն: