Վրաստանի նախագահ Գիորգի Մարգվելաշվիլին երեկ Վրաստանի խորհրդարանում իր ամենամյա զեկույցի ժամանակ հայտարարել է լրատվամիջոցների ազատության կարևորության մասին:
Գիորգի Մարգվելաշվիլին կարծում է, որ քաղաքական գործիչների կողմից կոնկրետ ԶԼՄ-ների խմբագրական քաղաքականությունը գնահատելու և քննարկելու մերժումը, մեծ ներդրում կլիներ ԶԼՄ-ների ազատության ամրապնդման համար:
«Լիարժեք քաղաքական կյանքի և մասնավորապես առողջ ընտրական պրոցեսի երաշխիքը համարվում է ԶԼՄ-ները: Մեր պարտքն է ապահովել և հետևել խոսքի ազատությանը, կարծիքի արտահայտմանը և լրատվամիջոցներին: Լրատվամիջոցների ազատությունը անձեռնմխելի է: Այսօր Վրաստանում կա ԶԼՄ-ների բազմազանություն և դա մեր հասարակության նշանակալից ձեռքբերումն է, որը պահանջում է մշտական պաշտպանություն և ամրապնդում: Այդ պրոցեսը պետք է էլ ավելի խորանա: ԶԼՄ-ների ազատության ամրապնդման համար մեծ ներդրում կարող է ունենալ բարձր ստանդարտի քաղաքական էթիկայի հաստատումը, ենթադրելով բարձրաստիճան քաղաքական գործիչների և պետական մարմինների կողմից կոնկրետ ԶԼՄ-ների խմբագրական քաղաքականությունը գնահատելու և քննարկելու մերժումը: Նման ինքնասահմանափակումը ներկայացնում է եվրոպական քաղաքական մշակույթի արմատավորումը », – հայտարարել է Մարգվելաշվիլին:
Էդիտա Բադասյան