Դատախազությունը մեղադրանք է առաջադրել Վրաստանի խորհրդարանի նախկին և ներկայիս Ախալքալաքի Սակրեբուլոյի պատգամավոր Սամվել Պետրոսյանին, ինչպես նաև Խորհրդարանի պատգամավոր Հենզել Մկոյանի եղբոր որդուն: Նրանք մեղադրվում են հրազենի օգտագործմամբ խուլիգանություն կարատելու մեջ: Մեղադրյալների նկատմամբ խափանման միջոց դեռ չի ընտրվել:
Մարտի 29-ին Ներքին գործերի նախարարության Սամցխե-Ջավախեթիի ոստիկանության բաժնի Ախալքալաքի շրջանային վարչության աշխատակիցների կողմից իրականացված օպերատիվ-հետախուզական գործողությունների արդյունքում ձերբակալվել են 1954 թվականին ծնված Ս.Պ.-ն և 2001 թվականին ծնված Ա.Մ.-ն:
Նրանց մեղադրանք է ներկայացվել Վրաստանի ՔՕ 236-րդ հոդվածի 3-րդ և 4-րդ մասերով, 239-րդ հոդվածի 2-րդ և 3-րդ մասով: Հանցանքը ենթադրում է 4-ից 7 տարվա ազատազրկում:
Դատախազությունը Ս.Պ.-ին և Ա.Մ.-ին խափանման միջոց կիրառելու համար միջնորդություն կներկայացնի դատարան օրենքով սահմանված ժամկետում:
Հիշեցնենք, որ մարտի 26-ին, ժամը 15:30-ի սահմաններում, պատգամավոր Հենզել Մկոյանի տան մոտ կրակոցներ էին արձակվել: Արդյունքում ոչ ոք չէր տուժել: Ինչպես պարզվել է, կրակել էին ինչպես «Վրացական երազանք»-ի գործող պատգամավոր Հենզել Մկոյանը, այնպես էլ «Ազգային շարժման» նախկին պատգամավոր Սամվել Պետրոսյանը:
Հայտնի չէ վիճաբանության իրական պատճառները, չհաշված Մկոյանների և Պետրոսյանների ընտանիքների միջև տարիների վաղեմության տարաձայնությունները: 2016 թվականից էլ, երբ Ախալքալաքի և Նինոծմինդայի մեծամասնական ընտրատարածքները միավորվեցին, և արդյունքում, Ջավախքից պիտի ներկայացվեր միայն մեկ մեծամասնական պատգամավոր, քաղաքական տարաձայնությունները սրվեցին: Իշխող «Վրացական երազանքը» որպես Ախալքալաքի և Նինոծմինդայի միակ մեծամասնական թեկնածու առաջադրեց Հենզել Մկոյանին, իսկ Սամվել Պետրոսյանը, որը (մինչև 2016 թվականի խորհրդարանական ընտրությունները) «Ազգային շարժման» պատգամավորն էր, Ախալքալաքում տեղի ունեցած միջադեպից հետո չստացավ իր որդու համար նախապես խոստացված մանդատը:
Աղմկոտ կրակոցների գործով Ախալքալաքում երկու անձ է ձերբակալվել
Կրակոցներ են հնչել պատգամավոր Հենզել Մկոյանի տան մոտ
Տեղացիներ. Ախալքալաքում ընդհարումը տեղի է ունեցել Պետրոսյանների և Մկոյանների միջև