Վրաստանի Ներքին գործերի նախարարության կենտրոնական քրեական ոստիկանության դեպարտամենտի աշխատակիցները նախկինում դատվածություն ունեցող տղամարդու են ձերբակալել՝ առանձնապես խոշոր չափերով թմրանյութերի ապօրինի ձեռքբերման, պահպանման և վաճառքին օժանդակելու մեղադրանքով։
ՆԳՆ-ի տվյալներով՝ անձնական խուզարկության ժամանակ որպես իրեղեն ապացույց առգրավվել է մոտ մեկ կիլոգրամ վաճառքի համար պատրաստ թմրանյութ, ինչպես նաև մարիխուանայի 89 փաթեթ։
Նախարարության տվյալներով՝ հետաքննության արդյունքում ոստիկանության աշխատակիցները նաև առգրավել են թմրանյութերի փաթեթավորման համար նախատեսված նյութեր։
Հետաքննությունը տարվում է Վրաստանի ՔՕ 260-րդ և 260¹ հոդվածներով, որոնք նախատեսում են մինչև 20 տարի կամ անժամկետ ազատազրկում։
Լուսանկարը արխիվից


